ԻՏԿ

Search
Close this search box.

.am-ի հանդեպ միջազգային հետաքրքրությունը խթանելու քայլերն ընդլայնվում են

30-ամյա .am-ը հոբելյանական տարում տարածաշրջանի մակարդակով գրանցումների տարեկան աճի լավ ցուցանիշ է արձանագրել՝ 5,3%։ Ցանկալի առավելագույը եվրոպական տարածաշրջանի ցուցանիշներին եւ միջազգային դոմենային շուկայում ավելի լայն կիրառության հասնելն է։ Ազգային դոմենի ընթացիկ զարգացումներին «Ռեգիտոն2024»-ում անդրադարձել է ԻՀ ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։

«Հայաստանը նորագույն տեխնոլոգիաները ազգային դոմենային տիրույթի եւ համացանցային ենթակառուցվածքի զարգացման համար առաջին կիրառողներից է։ Սա արդյունքն է մեր կազմակերպության շուրջ պետական, մասնավոր հատվածի մասնագիտական համայնքի համախմբվածության, միջազգային մասնագիտական կառույցների հետ ակտիվ համագործակցության»,- նշել է նա։

Ավելի նշանակալի ցուցանիշի հասնելու համար, ըստ Մկրտումյանի, անհրաժեշտ է ուսումնասիրել icann-ի 10 լավագույն ռեգիստրարների գործունեության մեթոդները, մերձբալթյան երկրների պրակտիկան եւ փոխառել հաջողված փորձը։