ԻՏԿ-ն եվ նրա ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

Գրանցման ծառայություն

Տեխնիկական սպասարկում

Հավատարմագրում

Տեղեկատվություն

Համագործակցություն

Առաքելություն
ԻՏԿ-ի պատմությունը
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, մինչ երկրին կշնորհվեր .AM դոմենային տիրույթի կառավարումը, դոմենային անունները գրանցվում էին (.СОМ) վերին մակարդակի դոմենային տիրույթում:
Գործնականում դոմենային անուններ վարելու իրավունքը պայմանավորված է տվյալ երկրի կողմից դոմենային տիրույթի կառավարման համար անհրաժեշտ տեխնիկական պահանջների ապահովման կարողությամբ, ինչպես նաև համապատասխան գիտելիքներով և մարդկային ռեսուրսների առկայութամբ:
Հայաստանը ներկայացնող սեփական դոմենային տիրույթ ունենալը հնարավոր դարձավ, երբ Հայաստանում Ամերիկյան համալսարանի հիմնադիրներ Միհրան Աղաբաբյանը, Արմեն-Տեր Կյուրեգյանը, ինչպես նաև սփյուռքի ներկայացուցիչներ` Ռիչարդ Յուաթն ու Ռուբեն Նալբանդյանը գործուղեցին ՀԱՀ-ի ինֆորմացիոն բաժնի տնօրեն Իգոր Մկրտումյանին առաջին INET93 համաժողովին:
Համաժողովում հայտարարվեցին հիմնական պահանջները այն կազմակերպություններին, որոնք ունեին ազգային դոմենները վարելու իրավունք, կարող էին համախմբել տվյալ երկրում ինտերնետ օգտատերերին մեկ կազմակերպության մեջ, որն էլ իր հերթին կկարողանար ներկայացնել երկրի ինտերնետ հանրությունը ու համագործակցել համաշխարհային կազմակերպությունների հետ: Միևնույն նիստում հաստատվեց նաև կանոնակարգ այն մասին, որ ազգային դոմենը պետք է կառավարվի սույն երկրի ինտերնետ օգտագործողների միության կողմից:
Այսպիսով, որպես .am դոմենային տիրույթի պաշտոնական թողարկման օր համարվում է 26.08.1994 թ., մինչդեռ .հայ տիրույթը գործարկվել է շատ ավելի ուշ, 2016թ. Մայիսի 5-ին:
Առայսօր .am տիրույթում կա գրանցված 38000 դոմեն, իսկ .հայ տիրույթում`972: