ԻՏԿ-ն եվ նրա ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեխնիկական սպասարկում

Հավատարմագրում

Տեղեկատվություն

Համագործակցություն

Առաքելություն
ԻՏԿ-ի պատմությունը
Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, մինչեւ երկրին «.AM» դոմենային տիրույթի կառավարում շնորհվելը, դոմենային անունները գրանցվել են վերին մակարդակի՝ «.СОМ», «.ORG», «.NET» դոմենային տիրույթներում:
Հայաստանը ներկայացնող սեփական դոմենային տիրույթ ունենալը հնարավոր է դարձել 1993 թվականին՝ առաջին INET93 համաժողովին մասնակցելուց հետո:
Համաժողովում հայտարարվել են ազգային դոմենները վարելու իրավունք եւ տվյալ երկրի ինտերնետ օգտատերերին մեկ իրավաբանական միավորի մեջ համախմբելու ունակ կազմակերպություններին ուղղված հիմնական՝ այդ թվում երկրի ինտերնետ հանրությունը ներկայացնելու եւ համաշխարհային կազմակերպությունների հետ համագործակցելու պահանջները: Միևնույն նիստում կանոնակարգով հաստատվել է, որ ազգային դոմենը պետք է կառավարի տվյալ երկրի ինտերնետ օգտագործողների միությունը:
INET93 համաժողովում Հայաստանի պատվիրակ Իգոր Մկրտումյանը մի խումբ նվիրյալ համախոհների հետ նախաձեռնել է դոմենային անուններ վարելու իրավունքը կիրառելու համար պարտադիր պայմանների ստեղծումը, ամբողջացումը, ինչպես նաեւ «.am» դոմենային անունների տիրույթի գործակումը։
Այսպիսով «.am» դոմենային տիրույթի պաշտոնական թողարկման օր է համարվում 1994 թվականի օգոստոսի 26-ը, իսկ «.հայ» տիրույթը գործարկվել է ավելի ուշ՝ 2016 թվականի մայիսի 5-ին:
Առայսօր «.am» տիրույթում գրանցված է 39000 (31.05.2022), իսկ «.հայ» տիրույթում ավելի քան 1100 (31.05.2022) դոմեն:
«.am» դոմենային անունների տիրույթը ներկայում կայուն եւ արդյունավետ կերպով զարգանում է ու համընթաց է ոլորտում առկա նոր միտումներին։