«Ռեգիտոն»` ԻՀ եւ ԻՏԿ նոր նախաձեռնություն
«Ռեգիտոն» աշխատանքային հանդիպումը «Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» կազմակերպությունների նոր նախաձեռնությունն է: Նպատակը բոլոր ռեգիստրարների հետ առավել արդյունավետ աշխատելը եւ փոխգործակցությունը խորացնելն է:
Անդրանիկ «Ռեգիտոնը» տեղի է ունեցել Ծաղկաձորում, 2018 թվականի հունիսի 15-16-ին: Երկօրյա աշխատանքային հանդիպման ընթացքում ռեգիստրարներին ներկայացվել են վեբ անվտանգությունը Հայաստանում, icann եւ WHOIS, դոմենային անունների գրանցման քաղաքականությունը, դոմենային անունների վեճերի ուկրաինական փորձը, դոմենային անունների վեճերի լուծման արբիտրաժի կանոնները:
Մասնակիցները փորձել են գործողությունների եւ խնդիրների լուծման ճիշտ ու հստակ ուղիներ նախանշել՝ հետագայում հնարվոր առավելագույն արդյունքի հասնելու համար:
Հանդիպման արտագնա ձեւաչափը միմյանց ավելի լավ ճանաչելու, համայնքին առնչվող հարցեր քննարկելու կարեւոր հարթակ է հանդիսացել: Որոշվել է «Ռեգիտոն» հանդիպումները կազմակերպել պարբերաբար եւ հնարավորություն տալ առաջացող խնդիրները ներկայացնելու, լուծումներ փնտրելու, ինչպես նաեւ ռեգիստրարների ներգրավվածությունն ընդլայնելու: