Ռեգիստր-ռեգիստրար. աշխատանքային ընդհանուր հարթակ
Ապրիլի 17-ին «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած աշխատանքային հանդիպումը մեկտեղել է «.am» եւ «.հայ» ռեգիստրար կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Քննարկվել են ռեգիստր-ռեգիստրար հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Կարեւորվել է աշխատանքային ընդհանուր հարթակի ստեղծումը:
Այն ընթացիկ խնդիրները պարբերաբար քննարկելու, զարգացման ուղիներ մշակելու, արդյունավետ համագործակցություն ձեւավորվելու շահեկան միջավայր կարող է դառնալ եւ նպաստել համատեղ աշխատանքների արագ կազմակերպմանը։
[siteorigin_widget class=”WP_Widget_Media_Gallery”][/siteorigin_widget]