ԻՏԿ

Search
Close this search box.

Ռեգիտոն-2019 «․հայ»-ի զարգացման ուղիներ

Ռեգիտոն-2019 «․հայ»-ի զարգացման ուղիներ

«Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնի» նախաձեռնած «Ռեգիտոն-2019» հանդիպումը կայացել է դեկտեմբերի 20-ին:

Հանդիպման մասնակից ռեգիստրար կազմակերպությունների ներկայացուցիչների եւ հրավիրված տեխնիկական մասնագետների հետ քննարկվել են «․հայ» դոմենային անունների տիրույթի զարգացման հարցերը, կատարվել է էլ․փոստի ներկա հնարավորությունների վերլուծությունը, նրկայացվել են դոմենային անունների ավտոմատացված գրանցման առանձնահատկությունները, ռեգիստրարների ինտերֆեյսում հաշվեկշռի առցանց լիցքավորման համակարգի գործարկումը եւ այլն:

Քննարկումների արդյունքում «Ռեգիտոնի» կազմակերպիչներն ու մասնակիցներն արձանագրել են, որ այդ հանդիպումների շարունակականությունը եւ առանձին աշխատանքային խմբերի ձեւավորումը կնպաստեն կարճ ժամանակում զգալի արդյունքներ արձանագրելուն։