«.am» եւ «.հայ» դոմենային անունների տիրույթների ռեգիստրը «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունն է, որին icann կազմակերպությունը լիազորել է կառավարել այդ տիրույթները։
AMNIC-ը (Հայաստանի ցանցային տեղեկատվական կենտրոն) ռեգիստրի կողմից լիազորված՝ ISOC (Ինտերնետ հանրություն) հասարկական կազմակերպության ստորաբաժանում է: Այն ապահովում է «.am» եւ «.հայ» դոմենային անունների տիրույթների անխափան աշխատունակությունը եւ տարածում ռեգիստրի տվյալների շտեմարանում գրանցված դոմենային անուններն ինտերնետում օգտագործելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը։ AMNIC-ի հետ կապ կարելի է հաստատել hostmaster@amnic.net էլ. փոստով:
«.am» եւ «.հայ» դոմենային անունների տիրույթներում գրանցման ծառայություններ կարող են մատուցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի (ռեգիստր) կողմից հավատարմագրված իրավաբանական անձինք (ռեգիստրար)։
«.am» եւ «.հայ» դոմենային անունների տիրույթներում դոմենային անուն կարող է գրանցել յուրաքանչյուր ֆիզիկական եւ իրավաբանական անձ։
«WHOIS» ծառայությունը ռեգիստրի տվյալների շտեմարանից հանրության համար հասանելի փնտրման համակարգի միջոցով դոմենային անվան մասին տեղեկատվության տրամադրումն է։
Ռեգիստրի տվյալների շտեմարանում գրանցվում են (վերագրանցվում են) «.am» եւ «.հայ» դոմենային անունների տիրույթների երկրորդ մակարդակի դոմենային անունները (օրինակ՝ «isoc.am») եւ «.com.am», «.co.am», «.org.am», «.net.am», «.commune.am», «.համայնք.հայ» երրորդ մակարդակի դոմենային անունները (օրինակ` «isoc.com.am» կամ «isoc.net.am»):
Դոմենային անունը պետք է ավարտվի «.am» վերջավորությամբ, պետք է օգտագործվեն միայն թույլատրելի գրանշաններ՝ լատինական տառատեսակի փոքրատառերը, 0-9 ներառյալ լատինական տառատեսակի թվերը, լատինական տառատեսակի գծիկը։
Գրանշանների քանակը «.am» վերջավորությանը նախորդող հատվածում չպետք է գերազանցի 63-ը։
Տեխնիկական պահանջների ամբողջական ցանկը (կետ 8 եւ 10):
Դոմենային անունը պետք է ավարտվի «.հայ» վերջավորությամբ, պետք է օգտագործվեն միայն թույլատրելի գրանշաններ՝ հայկական յունիկոդ (armenian unicode) կոդավորմամբ հայոց այբուբենի փոքրատառերը, բացառությամբ «և», «ու» («և» տառի փոխարեն անհրաժեշտ է օգտագործել «ե» տառը եւ «ւ» գրանշանը, իսկ «ու» տառի փոխարեն՝ «ո» տառը եւ «ւ» գրանշանը), հայկական յունիկոդ (armenian unicode) կոդավորմամբ «ւ» գրանշանը, 0-9 ներառյալ լատինական տառատեսակի թվերը, լատինական տառատեսակի գծիկը։
Գրանշանների քանակը «.հայ» վերջավորությանը նախորդող հատվածում՝ փոխակերպված https://www.punycoder.com ինտերնետային կայքում բերված «punycode» փոխարկիչով (converter), չպետք է գերազանցի 63-ը։
Տեխնիկական պահանջների ամբողջական ցանկը (կետ 9 և 10):
Գրանցման ենթակա չեն իրենցից մարդու սեռով կամ ռասայով, կամ լեզվով, կամ կրոնով, կամ տարիքով, կամ բռնություն կամ պատերազմ քարոզող, կամ հայհոյանք ներկայացնող, կամ հանրային շահին չհամապատասխանող եւ այլն դոմենային անուններ։ Սահմանափակումների ամբողջական ցանկը (կետ 11, 14-16):
Դոմենային անունից բացի Ռեգիստրի տվյալների շտեմարանում գրանցվում են
Ֆիզիկական անձանց համար՝
Իրավաբանական անձանց համար՝
Դոմենային անվան գրանցումը իրականացվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Դոմենային անվան գրանցման դեպքերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ (կետ 22)։
Ռեգիստրի տվյալների շտեմարանում գրանցված դոմենային անվան պահպանման ժամկետը որոշվում է ռեգիստրի տվյալների շտեմարանում մուտքագրված տվյալ դոմենային անվան օգտագործման ժամկետի եւ ռեգիստրի տվյալների շտեմարանում դոմենային անվան պահպանման համար սահմանված լրացուցիչ ժամկետի (կազմում է 45 օր) հանրագումարով:
Դոմենային անունը անհրաժեշտ է վերագրանցել մինչեւ դոմենային անվան օգտագործման ժամկետի ավարտը։
Դոմենային անվան օգտագործման ժամկետի ավարտից հետո 45 օրվա ընթացքում Գրանցորդն ունի այն վերագրանցելու նախապատվության իրավունք։
Դոմենային անունը չի կարող օգտագործվել քաղաքականությամբ սահմանված դեպքերում (կետ 21)։
“Whois” ծառայության միջոցով անձնական տվյալների հրապարակման հետ կապված հարցերը կանոնակարգվում են դոմենային անունների գրանցման քաղաքականությամբ (կետ 40)։
Այս հարցով կարող եք դիմել նաեվ Ձեր ռեգիստրարին։
Դոմենային անունը կարելի է գրանցել ռեգիստրարների միջոցով։
Գաղտնաբառը մոռանալու դեպքում անհրաժեշտ է մուտք գործել հետեվյալ հղումով եվ մուտքագրել պահանջվող տվյալները։ Տվյալները լրացնելուց հետո նոր գաղտնաբառ կուղարկվի Ձեր կողմից դոմենային անունը գրանցելիս որպես վարչական կոնտակտ նշված անձի էլեկտրոնային փոստին։
Դոմենային անվան օգտագործման ընթացքում օգտատիրոջ փոփոխություն կատարելու ընթացակարգը նկարագրված է քաղաքականության մեջ՝ (կետ 33-35)
Դոմենային անվան օգտագործման իրավունքը վաղաժամկետ դադարեցնելու համար անհրաժեշտ է դիմել ռեգիստրարին։
Դոմենային անվան գրանցման ծառայություն մատուցող կազմակերպությունը փոխելու համար պետք է դիմել Ձեզ համար նախընտրելի նոր ռեգիստրարին: