Ռեգիստրարն այն կազմակերպությունն է, որը գրանցված է և գործում է Հայաստանի Հանրապետությում, հավատարմագրվել է Ինտերնետ հանրություն ՀԿ-ի կողմից, կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր ԻՏԿ-ի հետ։ Ըստ այդմ, ռեգիստրարը տրամադրում է .am և .հայ տիրույթում դոմենային անունների սպասարկման (գրանցում, երկարաձգում, ներկայացված տվյալների հավաքագրում, մշակում և պահպանում) ծառայություններ: