
ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԱՆՑԵԼ ԴՈՄԵՆ «.AM» ԿԱՄ «.ՀԱՅ» ԴՈՄԵՆԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
Համոզվեք, որ ձեր նախընտրած դոմենը ազատ է
«.am» և «.հայ» տիրույթում դոմենային անունների գրանցման քաղաքականությանը և տեխնիկական պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ
Ընտրեք Ռեգիստրարին ներկայացված ցանկից
Դոմենային անունը գրանցելու համար անցեք Ռեգիստրարի կայք կամ այցելեք գրասենյակ


ԻՆՉՊԵ՞Ս ՏԵՂԱՓՈԽԵԼ ԴՈՄԵՆԸ «.AM» ԿԱՄ «.ՀԱՅ» ԴՈՄԵՆԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

«.am» և «.հայ» տիրույթում դոմենային անունը ռեգիստրարից ռեգիստրար տեղափոխումն իրականացվում է տեղափոխման ծածկագրի (authorization code) հիման վրա, որը դոմենի իրավատիրոջը տրամադրում է ընթացիկ ռեգիստրարը:
«.am» և «.հայ» տիրույթում գրանցված դոմենների համար իրավատերը կարող է գեներացնել տեղափոխման ծածկագիր նաև հետևյալ հղումով, եթե տվյալների շտեմարանում նշված էլեկտրոնային հասցեն հասանելի է:

ԻՆՉՊԵ՞Ս ՓՈԽԵԼ ԴՈՄԵՆԻ ԻՐԱՎԱՏԻՐՈՋԸ .AM ԿԱՄ .ՀԱՅ ԴՈՄԵՆԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
«.am» և «.հայ» տիրույթում դոմենային անվան իրավատիրոջ փոփոխությունը կատարվում է միայն իրավատիրոջ դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա՝ ընթացիկ ռեգիստրարին դիմելով:
«.am» և «.հայ» տիրույթում գրանցված դոմենային անունների հետ կապված ցանկացած վեճ պետք է վերջնականորեն լուծվի արբիտրաժի միջոցով` «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային հաստատություն» հիմնարկի կողմից՝ համաձայն վերջինիս կանոնակարգի:

