ԻՏԿ

Search
Close this search box.

Ո՞վ է հավատարմագրված ռեգիստրարը

Հավատարմագրված ռեգիստրարը այն կազմակերպությունն է, որը գրանցված է և գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և իր կանոնադրության համաձայն, տրամադրում է .am և .հայ տիրույթում դոմենային անունների սպասարկման (գրանցում, երկարաձգում, ներկայացված տվյալների հավաքագրում, մշակում և պահպանում) ծառայություն:

Ինչպե՞ս դառնալ հավատարմագրված ռեգիստրար

.am և .հայ տիրույթներում ռեգիստրար հավատարմագրվելու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունները, որոնց տեխնիկական համալրվածությունը թույլ է տալիս տրամադրել դոմենային անունների գրանցման և կառավարման ծառայություն: Դիմումի օրինակելի ձևը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով: